57-ամյա Մրայա Քերին արձագանքել է երկրպագուների մտահոգություններին իր վերջին ելույթներից հետո՝ իր ամենամյա Սուրբ Ծննդյան համերգային շրջագայության շրջանակներում։ Երգչուհին կոչ է արել հանրությանը չվստահել համացանցում կարդացած ամեն ինչին, այն բանից հետո, երբ Բրազիլիայում իր ելույթի տեսանյութերը մտահոգություններ են առաջացրել իր առողջության վերաբերյալ։
Նոյեմբերի 21-ին Ռիո դե Ժանեյրոյի «Ֆարմասի Արենա» մարզադաշտում կայացած իր համերգի ժամանակ հինգ անգամ «Գրեմմի» մրցանակակիրը անսպասելիորեն դիմել է հանդիսատեսին։
«Եվ, ի դեպ, մի՛ հավատացեք ինտերնետում կարդացած ամեն ինչին։ Մի՛ զայրացրեք ինձ», - ասել է արտիստը։
Չնայած Քերին ուղղակիորեն չի մանրամասնել, թե ինչ նկատի ուներ, նրա խոսքերը հնչել են նոյեմբերի 17-ին Սան Պաուլոյում նրա ելույթի կադրերը սոցիալական ցանցերում լայնորեն տարածվելուց կարճ ժամանակ անց։ 1995 թվականի «Ֆանտազիա» հիթի կատարման ժամանակ երգչուհու շարժումները նկատելիորեն կոշտ էին։ Մի պահ նա կարիք է ունեցել դիմել իր պարողների օգնությանը. նրանք աջակցել են երգչուհուն, երբ նա քայլում էր դեպի բեմի կենտրոնը՝ օգնելով նրան թեքվել և բարձրացնել ոտքը։
Կադրերը քննարկումների ալիք են առաջացրել։ Որոշ երկրպագուներ ենթադրել են, որ Քերին առողջական խնդիրներ ունի, մինչդեռ մյուսները քննադատել են նրա ելույթը՝ անվանելով նրա շարժումները անբնական և կոշտ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:31, 24 նոյեմբերի
«Մի՛ հավատացեք ինտերնետում կարդացած ամեն ինչին». Մրայա Քերին արձագանքել է իր առողջության մասին լուրերին՝ տարօրինակ ելույթից հետո12:16, 24 նոյեմբերի
Քարդի Բին կրկին ցնցել է իր բաց հագուստով. ոսկե շղթաներով ջինսերը հազիվ էին ծածկում ռեփերի հետույքը11:38, 24 նոյեմբերի
Մելանյա Թրամփը հրապարակավ ծաղրել է ամուսնուն՝ ոսկու հանդեպ նրա կրքի համար11:18, 24 նոյեմբերի
«Միսս Տիեզերք»-ում Իսրայելի ներկայացուցչին մրցույթի ժամանակ սուլոցներով են դիմավորել՝ Երուսաղեմի պատկերի պատճառով10:30, 24 նոյեմբերի
Մելանյա Թրամփը պաշտոնապես սկսել է Սպիտակ տան Սուրբ Ծննդյան տոների շրջանը09:00, 24 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 23 նոյեմբերի
Տոնածառի խաղալիքի համար՝ 69, մեղրի համար՝ 17 ֆունտ․ Մեծ Բրիտանիայի Սուրբ Ծննդյան տոնավաճառը սկանդալի կենտրոնում է հայտնվել22:30, 23 նոյեմբերի
GTA 6-ը կարող է կործանել հարաբերությունները․ տղամարդիկ պատրաստվում են 10 օր անընդմեջ խաղալ, կանայք՝ զայրացած են21:15, 23 նոյեմբերի
«Ես հաստատ սողուն չեմ»․ ամերիկացի քաղաքական գործիչը պատասխանել է տարօրինակ ժեստի պատճառով տարածված խելահեղ դավադրության տեսություններին20:21, 23 նոյեմբերի
Ջեյմս Բոնդի դաստակն առանց ժամացույցի է․ Omega-ի և Jaeger-LeCoultre-ի պայքարը նոր գործակալ 007-ի համար թեժանում է19:18, 23 նոյեմբերի
Նապոլեոնի հիմնադրած ամրոցում հասունացած պանիրը ճանաչվել է աշխարհում լավագույնը․ այն երկու տարի պահվել է նախկին ռազմական ամրոցի նկուղներում18:30, 23 նոյեմբերի
Մի անուն, և ընկերական երեկոն այլևս նույնը չէ․ «Անունը»՝ Մալյանի թատրոնի բեմում